Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի 5 վարչական շրջանների փոքրիկ բնակիչներին: «Երևան Սիթի տուր»-ի ավտոբուսով մայրաքաղաքի շրջիկ կրկեսն ինքն է այցելել երեխաներին և, կրկեսային բարդ ու հետաքրիր համարներով, հաճելի անակնկալ մատուցել նրանց: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ծաղրածուներն ու ակրոբատները, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաներն ու կրկեսի այլ արտիստներն իրենց բարդ հնարքներով և գեղեցիկ կատարումներով ոգևորել են փոքրիկներին ու ինքնատիպ երանգ ավելացրել գարնանային արևոտ օրվան:
Բացօթյա կրկեսային ներկայացմանը ներկա ծնողներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ մատուցած հաճելի անակնկալի համար:









































