Փխենյանն այլ ելք չի ունենա, եթե Վաշինգտոնը շարունակի փորձեր ձեռնարկել ներկայիս ռեժիմը Կորեական թերակղզում տապալելու ուղղությամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի տեղակալը: Հարավկորեական պետական KBS հեռուստառադիոընկերության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռի Դոն Իլյան այս մասին հայտարարել է Նյու Յորքում մամլո ասուլիսին:
KBS-ն նրա խոսքերը մեջբերելով՝ հայտնել է, որ «փորձարկումներն իրականացվելու են ինչ-որ նոր ձևով»: Ռի Դոն խորհուրդ է տվել ԱՄՆ վարչակազմին սպասել, որ տեսնեն, թե հատկապես ինչ ձևով:
Հյուսիսկորեացի դիվանագետը քննադատել է «ամերիկյան քաղաքականությունը, որն ուղղված է Հյուսիսային Կորեայի քաղաքական ու տնտեսական մեկուսացմանը»:
Անդրադառնալով իր երկրում մարդու իրավունքների խախտումներին՝ դիվանագետը հայտարարել է, որ հյուսիսում կառուցվել է «աշխարհում լավագույն հասարակական համակարգը»:









































