Կորեական թերակղզում իրավիճակը սրվել է՝ կապված Հյուսիսային Կորեայի անցկացրած հրետանային հրաձգությունների և «Նոդոն » տեսակի 2 բալիստիկ հրթիռների գործարկման հետ:
Դրանով պայմանավորված՝ Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան ինքնապաշտպանության ազգային ուժերին հրաման է տվել որսալ ու ոչնչացնել Հյուսիսային Կորեայի հրթիռները, եթե դրանք վտանգ ներկայացնեն ճապոնական տարածքների համար: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Մարտի 26-ին Հյուսիսային Կորեան իրականացրել է 2 բալիստիկ հրթիռների փորձարկում Ճապոնական ծովի ջրային տարածքում:
Տարեսկզբից սկսած՝ Հյուսիսային Կորեայում փորձարկվել են նվազագույնը 60 տարբեր տեսակի հրթիռներ:









































