Գերմանական Lufthansa ընկերության պատմության մեջ ամենամասշտաբային գործադուլն ավարտվել է: Եռօրյա գործադուլը, ինչպես և նախատեսվում էր, ավարտվել է ուրբաթ օրը՝ ժամը 23:59-ին, հայտնում է ITAR-TASS-ը:
Ընկերությունն այժմ հաշվարկում է միլիոնների վնասը, սակայն ավիափոխադրողի համար առավել բացասական են ոչ թե ֆինանսական հետևանքները, այլ իմիջին հասցված վնասը:
Գերմանիայի խոշորագույն ավիաընկերությունը ստիպված է եղել երեք օրում 3.800 չվերթ չեղյալ հայտարարել, 425.000 ուղևորի ծրագրերը ձախողվել են: Այդ ընթացքում իրականացվել է 500 թռիչք, կամովին աշխատել է 190 օդաչու: Գործադուլն անդրադարձել է նաև ընկերության բեռների ավիափոխադրումներ իրականացնող դուստր ընկերությունների՝ Germanwings-ի և Lufthansa Cargo-ի վրա: Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 5.400 օդաչու:
Փորձագետներն ընկերության կրած ֆինանսական վնասը գնահատում են 50-80 մլն եվրո:
Գործադուլն անցկացվել է Vereinigung Cockpit e.V. արհմիության կոչով, որը պաշտպանում է գերմանական ավիաընկերության մոտ 9.300 օդաչուի և բորտինժեների իրավունքները և փորձում է հասնել աշխատողների աշխատավարձի բարձրացման ու աշխատանքի պայմանների բարելավման:









































