Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

«Հույսներդ հույսի վրա չդնեք». «Դ!եմ եմ»-ը կոչ է անում շարունակել պայքարը

Սահմանադրական դատարանը Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի օրենքի վերաբերյալ որոշմամբ տվել է այն գնահատականը, որ ցանկանում էին «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները: Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը նշեց, որ խնդրահարույց է ոչ թե որոշումը, այլ դրա տարաբնույթ, հաճախ ապակողմնորոշող մեկնաբանությունները:

«Ուշագրավ է մի բան. բոլոր այս ապակողմնորոշող մեկնաբանությունները հիմնվում են ՍԴ որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի վրա` տարաժամկետել մինչև սեպտեմբերի 30: Մի բան է` սեպտեմբերի 30-ն ընկալել որպես հնարավորություն ամեն գնով մինչ այդ գումարներ կորզել հակասահմանադրական ճանապարհով, մեկ այլ բան է` այն ընդունել որպես այն մաքսիմալ, ամենաուշ ժամկետը, մինչև երբ պարտավոր են օրենքը փոփոխել, լրամշակել, որ այն հարմարեցվի Սահմանադրությանը, ժողովրդի կամքին, անտրամաբանական է այն ընկալել որպես գումար կորզելու միջոց»,- ասաց նա` հավելելով, որ ՍԴ որոշումից ելնելով հարկավոր է օր առաջ կատարել համապատասխան շտկումներն այդ օրենքում:

Նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանի խոսքով` բոլոր նրանք, ում նկատմամբ ցանկանում են կիրառել այս օրենքը, ազատ են ընտրություն կատարելու: «Հաշվի առնելով, որ 5.000-ից փոքր-ինչ ավելի մարդ է ընտրել ֆոնդեր, նշանակում է, որ 97 տոկոսը չեն ընտրել, չեն ցանկացել մասնակցել օրենքի կիրառմանը, սա առաջին հերթին կոչ է իշխանություններին. պետք է չեղարկել այս օրենքը, անցնել նախորդ համակարգին, վերադարձնել գումարները»,- ասաց նա:

Արշակյանը նշեց` երբ փորձում են ներկայացնել, թե վերադարձը հին համակարգին դժվար է անել, դա ճիշտ չէ: Մանուկյանն էլ հավելեց, որ պատասխանատվություն են պահանջում` որտեղ է եղել Արդարադատության նախարարության իրավական փորձաքննություն իրականացնող բաժինը, որ նման թափթփված, փնթի, հակասահմանադրական օրենքը հասել է ԱԺ, նախագահն էլ ստորագրել է: Նախաձեռնությունը պատրաստել է դիմումի ձևանմուշներ. դրանցից մեկը քաղաքացիները պիտի տան Կենտրոնական բանկ, Ֆինանսների նախարարություն, կենտրոնական դեպոզիտարիա` նշելով, որ թույլ չեն տալիս, որ իրենց փոխարեն ֆոնդ ընտրվի, և դիմում` գործատուին, որով թույլ չեն տալիս պահումներ կատարել:

Նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը խորհուրդ տվեց «հույսները հույսի վրա չդնել»: «Շատ կարևոր է, որ դուրս գան, պայքարեն էն մարդիկ, ում ստիպել են ֆոնդեր ընտրել, ամսի 12-ի մեր հանրահավաքին նաև էդ մարդկանց ներկայությունը շատ լավ կլինի` հետագա պայքարը ճիշտ ուղղությամբ տանելու համար»,- ասաց նա: Մանուկյանն էլ հավելեց, որ իրավունքների ոտնահարման հանդեպ երբեք չի կարելի հանդուրժող լինել: Լրագրողների հարցին ի պատասխան` նա նշեց, որ կառավարության մաս դառնալու առաջարկ չի եղել, եթե լինի, կքննարկեն, բայց չի պատկերացնում` ինչպես պիտի մաս կազմեն, եթե քաղաքացիական նախաձեռնություն են:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում