«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն իրեն և «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսին անվանել է անգլիական ֆուտբոլի երկու «Մեսսի»:
«Ինձ և Սուարեսին համարում են անգլիական ֆուտբոլի Մեսսի և Ռոնալդու: Սակայն ես կասեի, որ մենք երկու «Մեսսի» ենք:
Այն իմաստով, որ ես պետք է հենց Մեսսի լինեմ, քանի որ Լեոյի հայրենակիցն եմ, իսկ Լուիսը սիրում է դրիբլինգը»,- ասել է Ագուերոն:






































