Շաբաթ օրը Չինաստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժը տասնյակ բնակելի տներ է վնասել ու փլուզել, 10 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
5,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Սիլոդու քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, Յունյան և Սիչուան նահանգների սահմանին: Երկրաշարժի օջախը եղել է 13 կմ խորության վրա:
Ականատեսների խոսքով՝ երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում: Փլվել են առնվազն 20 բնակելի տան սյուներ: Ավերակների տակից փրկվել է 10 մարդ, տուժածների վիճակը գնահատվում է ծանր: