ԱՄՆ վարչակազմը որոշում է ընդունել Թունիսին հատկացնել 500 մլն դոլար՝ երկրում բարեփոխումներ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ այդպիսի վարկային երաշխիքները կարող են Թունիսում ստեղծել հաջողությամբ զարգացող հասարակություն և կնպաստեն ազգային տնտեսության առաջընթացին:
Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն Թունիսին տրամադրել էր 485 մլն դոլարի օգնություն:











































