ԱՄՆ իշխանությունները սիրիացի գրոհայինների ռազմական աջակցության ընդլայնման ծրագիր են պատրաստում՝ վերջին շրջանում նրանց ակտիվացման մասին հաղորդագրությունների ֆոնին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ համապատասխան ծրագրի վրա աշխատանքն արդեն մոտենում է ավարտին:
Ծրագիրը նախատեսում է ուսումնական առաքելությունների ընդլայնում, ինչպես նաև հիմնականում Հորդանանի հետ սահմանին տեղակայված խմբավորումների գրոհայիններին հրաձգային զենքի մատակարարումների ավելացում: Շարժական զենիթահրթիռայն համալիրների կամ հակատանկային զենքի մատակարարում չի նախատեսվում:
Գործակալության իրազեկ աղբյուրները հայտնել են, որ սիրիացի գրոհայինների մարզումներին կարող են մասնակցել նաև Սաուդյան Արաբիան, Հորդանանը, ԱՄԷ-ն և Ֆրանսիան:









































