Google Street View-ում հայտնվել է Կամբոջայի 100 հնագույն տաճարների ավելի քան 90 հազար համայնապատկեր: Ընկերությունը թվայնացրել է Անգկորը՝ աշխարհում խոշորագույն վանական համալիրը: Ընդարձակ տարածության վրա գտնվում են հազարամյակներ առաջ գոյություն ունեցած Կխմերյան կայսրության ավերակները: Այս մասին հաղորդում է CNET-ը:
Google-ը օգտատերերին հնարավորություն է տվել ոչ միայն թռուցիկ հայացք նետել դրանց վրա, այլև տեսնել տաճարների յուրաքանչյուր մանրուք:
Google-ն իր նախագծում հավելել է նաև Cultiral Institute-ը՝ մոտ 300 վիրտուալ ցուցանմուշներ, որոնք պատկանում են Անգկորի պատմական և հնագիտական ժառանգությանը:









































