Ապրիլի 7-ին առաջին պաշտոնական այցով Ուկրաինա կուղևորվի փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ռիտա Իժակը՝ առաջին ձեռքից ստանալու տեղեկատվություն երկրում բնակվող փոքրամասնությունների վիճակի մասին:
Իժակը հայտարարել է, որ որպես անկախ փորձագետ՝ խորհրդակցություններ կանցկացնի ազգային, էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու նրանց անհանգստացնող խնդիրներին: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:
Իժակն Ուկրաինա է ուղևորվում կառավարության հրավերով: Նա կհանդիպի իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: 7-օրյա այցի ընթացքում նա կլինի Կիևում, Ուժգորոդում, Օդեսայում և Դոնեցկում:
Նա Ղրիմ այցելելու հայց է ուղարկել: Իժակը պատրաստվում է զեկույց պատրաստել կազմակերպության՝ մարդու իրավունքների հարցերով խորհրդի համար:









































