«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
-Պարո′ն Վարդանյան, պատճառները, ինչու հիմա, որքանով էին դրանք արտաքին կամ ներքին լարումների պատճառ, և որքանով էր այդ որոշումը կրում դրսի և ներսի ազդեցությունը:
-Այս պահին շատ դժվար է ասել իրական պատճառների մասին, որովհետև, նախ, սա իրական անակնկալ էր: Ըստ իս` նրանք, ովքեր հետազոտել են վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները, այնտեղ նույնիսկ որևէ արտահոսք չի եղել, թե նման որևէ իրադարձություն է սպասվում և այլն: Բացի դրանից՝ քաղաքական մեծամասնությունը շատ վստահ կերպով ասում էր, որ իրենց քաղաքական օրակարգում վարչապետի փոփոխության, կառավարության փոփոխության հարցեր դրված չեն: Այսինքն՝ մենք այստեղ փոքր-ինչ արտառոց երևույթի հետ գործ ունենք:
Ես կարող եմ ենթադրել, որ այս գործընթացը դրվում է վերջին շրջանում Պուտինի կողմից իրականացվող քաղաքականության շրջանակներում, երբ նա անկհայտորեն խախտում է միջազգային հարաբերություններում հաստատված խաղի կանոնները և ոչ ստանդարտ քայլեր է իրականացնում: Մենք այստեղ տեսնում ենք, որ այդ քաղաքականության արդյունքում նա փորձում է էլ ավելի ուժեղացնել իր ազդեցությունը այն երկրների նկատմամբ, որոնք այս կամ այն չափով կախման մեջ են Ռուսաստանից:
Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում:







































