Ներկա պահին Ռասել Քրոուն «Նոյ» ֆիլմի հետ միասին ճանապարհորդում է ամբողջ աշխարհով մեկ: Սակայն շատերին է հետաքրքրում, արդյոք նա կմասնակցի «Բեթմենն ընդդեմ Գերհերոսի» աշխատանքային անվանումը կրող ֆիլմի նկարահանումներին, գրում է spletnik.ru-ն:
Վերջերս տված հարցազրույցներից մեկում Քրոուն պատմել է, որ նման առաջարկ ֆիլմի ստեղծողներից չի ստացել:
«Չեմ կարծում, թե նրանք կրկին կհամագործակցեն ինձ հետ: Հնարավոր է, նրանք այլ ճանապարհով գնան»,- ասել է Քրոուն:
Հիշեցնենք, որ Զաք Սնայդերի ֆիլմում դերասանը կատարել է Գերհերոսի հոր դերը:












































