Ուրբաթ օրը գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսի պատմական հատվածը Բաբ-Թումայի շրջանում: 22 մարդ է վիրավորվել: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ռմբակոծության հետևանքով վնասվել են մի քանի շինություններ և մասնավոր ավտոմեքենաներ:
Հիշեցնենք, որ Բաբ-Թումա թաղամասը (Սբ Թովմասի դարպասներ) գտնվում է «Հին քաղաք» կոչվող շրջանում և հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով:








































