Նովոսիբիրսկի կենտրոնական շրջանային դատարանը կինոթատրոնների 5 ցանցի տուգանել է 4 մլն ռուբլով Մարտին Սկորսեզեի «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի ցուցադրության համար՝ հայտնել է այսօր դատավոր Ելենա Ֆեդորովան:
«Ֆիլմի տեսարանները հանդիսանում են «թմրամոլային ենթամշակույթի արտացոլում», որի սյուժետային գծի ընթացքում թմրամիջոցները իդեալականացվում են»,- ասել է Ֆեդորովան:
Կայացված որոշումը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, այն կարող է բողոքարակվել այլ ատյաններում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Կինոթատրոններին սպառնում է 800 հազարից 1 մլն ռուբլի տուգանք կամ գործունեության դադարեցում մինչև 90 օրով:
Ներկայում Նովոսիբիրսկում ավարտվել է ֆիլմի վարձույթը:









































