«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երկար տարիներ հարկային համակարգում աշխատած, Արարատի հարկայինի նախկին պետ Հակոբ Գալստյանը վերջերս աշխատանքի է անցել «Հայբիզնես» բանկում։
Հիշեցնենք, որ վերջերս նույն բանկում աշխատանքի էր անցել նաև ԱԱԾ պետի նախկին տեղակալ Արզուման Հարությունյանը, ով ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է։
Ստացվում է, որ «Հայբիզնես» բանկը դարձել է նախկինների յուրօրինակ հավաքատեղի-աշխատավայր»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: