ԱՄՆ-ն ամենակարող չէ մերձավորարևելյան խնդրի կարգավորման գործում: Մարոկկոյի մայրաքաղաքում նման խոստովանությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«ԱՄՆ դերը խաղաղ գործընթացում ունի իր սահմանները, եթե դրա մասնակիցներն անձամբ պատրաստ չեն կառուցողական քայլերի հանուն բանակցությունների հաջողության,- հայտարարել է Քերին:- Ցավոք սրտի, երկու կողմերն էլ՝ և´ իսրայելական, և´ պաղեստինյան, ձեռնարկել են քայլեր, որոնք չի կարելի օգտակար անվանել»:
Պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնը պետք է վերստին գնահատի իր դիրքորոշումը և որոշի, թե մերձավորարևելյան կարգավորման գործում ինչն է հնարավոր և ինչը՝ ոչ:







































