Բրիտանիայի գահի ըստ հերթականության՝ չորրորդ ժառանգորդ արքայազն Հարին պատրաստվում է իր ընկերուհի Քրեսիդա Բոնասի հետ ամուսնանալ հաջորդ տարի: Այս մասին հայտնում է The Daily Mail թերթը:
Բոնասի մտերիմ ընկերոջ տեղեկացմամբ՝ «Արքայազն Հարին մշտապես խոսում է նրանց հարսանիքի մասին: Նշանավոր իրադարձությունը, հավանաբար, տեղի կունենա եկող տարի: Ամեն ինչ դրան է տանում»,- ասել է նա:
Թերթը գրում է, որ Բոնասը «հաղթահարել է իր վախերն» ու ընդունել Հարիի ամուսնության առաջարկը դեռ անցած հոկտեմբերին: Զույգը հանդիպում է 2013-ի մայիսից:










































