Wednesday, 01 07 2026
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը

«Ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ իմ գործընկերները ողբերգություն չեն տեսնում այս քաղաքական զարգացումներում». Աշոտյան (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ այսօրվա ճեպազրույցը:

Ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետի հրաժարականը: Կարո՞ղ ենք ասել, որ Սերժ Սարգսյանն ի կատար ածեց «հրաշալի քառյակի» ցանկությունը:

– Այն որոշումը, որ երեկ կայացվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում, վկայում է այն մասին, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք, և ինչի մասին խոսում է ՀՀ Սահմանադրությունը: Հայաստանում կառավարությունները կազմավորվում են և հրաժարական են տալիս բացառապես քաղաքական մեծամասնության և երկրի նախագահի որոշմամբ ու կամքով: Այն որոշումը, որը երեկ կայացրել է ՀՀԿ գործադիր մարմինը, դրա վառ վկայությունն է: Որպեսզի այս կամ այն քաղաքական ուժը փորձի ներազդել կառավարության կազմավորման գործընթացի վրա, նախ և առաջ պետք է ունենա կա՛մ քաղաքական մեծամասնություն ԱԺ-ում, կա՛մ երկրի նախագահը պետք է լինի այդ կուսակցությունից:

Եթե հիշում եք, այսպես կոչված՝ «հրաշալի քառյակի» կուսակցություններից միայն «Ժառանգությունը» մասնակցեց նախագահական ընտրություններին, իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կազմավորվեց նոր կոալիցիա՝ ՀՀԿ+ՕԵԿ: Հետևաբար բացառապես միայն ՀՀԿ որոշումներով են ստեղծվում և լուծարվում կառավարությունները մինչև 2017 թվական:

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական համագործակցության դաշտը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, և տարբեր քաղաքական ուժերի և ճամբարների միջև որևէ արհեստական անջրպետ գոյություն չունի և չի կարող ունենալ, եթե այդ ուժերի ազնիվ նպատակը երկրի զարգացումն է:

Վարչապետի հրաժարականը սպասելի՞ էր:

– Անկեղծ ասած, ինձ համար սպասելի չէր կոնկրետ երեկ վարչապետի կողմից ազդարարված նորությունը, բայց ինձ համար սպասելի էր, որ քաղաքական փոփոխությունները պետք է որոշվեն բացառապես ՀՀԿ-ի կողմից: Սա նշանակում է, որ որոշ վերլուծաբանների մարտավարական որոշակի հաշվարկներ կամ կանխատեսումներ չարդարացան, բայց ռազմավարական առումով այս տեսակի զարգացումները խիստ կանխատեսելի են, որովհետև տեղավորվում են ՀՀԿ-ի՝ որպես երկրի առաջատար քաղաքական ուժ լինելու հանգամանքներում: Եվ այս ձևավորված քաղաքական մանդատը, որն ունի մեր կուսակցությունը մինչև 2017 թվականը՝ որպես ԱԺ մեծամասնություն, և մինչև 2018 թվականը՝ որպես նախագահ ունեցող քաղաքական ուժ, նշանակում է, որ մեզ հետ համագործակցող քաղաքական ուժերը կարող են մասնակից դառնալ որոշումների կայացմանը:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք մենք պատրաստ կլինե՞նք աշխատել այլ քաղաքական ուժերի հետ, դա բացառապես կախված է նրանից, թե նրանք ինչ սրտով են ուզում մեզ հետ համագործակցել: Եթե նպատակն ինչ-որ պաշտոն ստանալն է կամ ինչ-ինչ քաղաքական հատվածական շահեր առաջ տանելը, բնականաբար՝ այդտեղ երկխոսության դաշտը խիստ նեղանում է: Իսկ եթե նպատակը երկրի զարգացման ծրագրերի շուրջ համախմբվելն ու Հայաստանի տեսլականի վերաբերյալ ռազմավարություն մշակելն է, ապա այստեղ երկխոսության դաշտը շատ ավելի լայն է:

Դուք ձեզ պատկերացնո՞ւմ եք հաջորդ կառավարությունում:

– Ես ինձ պատկերացնում եմ և կամ որպես ՀՀԿ ակտիվ անդամ: Դա բավարար է, որ դուք ինձնից պրծում չունենաք:

Ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում:

– Հայաստանի իշխանության ներսում կան մի շարք արժանի մարդիկ, որոնք կարող են ստանձնել կառավարության ղեկավարման դերակատարությունը: Այդ մարդիկ կան ինչպես ՀՀԿ անդամների, այնպես էլ համակիրների շարքում: Ինչպիսի որոշում էլ կայացնի ՀՀԿ-ն, այդ որոշման մասին դուք տեղյակ կլինեք և կհասկանաք, քանի որ շատ խելացի ու լավատես եք:

Բոլոր դեպքերում ՀՀԿ-ն է որոշում երկրի քաղաքական ռիթմը, և այն, ինչ կատարվեց երեկ ՀՀԿ նիստում, ի չիք դարձրեց այն բազմաթիվ սցենարները, որոնք մեր, այսպես կոչված, հրաշալի գործընկերները մշակում էին: Սա նշանակում է, որ պետք է ջնջեն և սկսեն զրոյից: Իրար հետ կսկսեն զրոյից, թե կփորձեն նաև զրոյից սկսել մեզ հետ՝ կախված է բացառապես նրանից, թե ինչ արժեհամակարգի և օրակարգի շուրջ մենք կարող ենք առհասարակ համագործակցել: «Քառյակի» ուժերից առնվազն երկուսի հետ  բավական երկար ժամանակ եղել ենք կոալիցիոն համագործակցության մեջ. ՀՅԴ-ի հետ՝ 2013-ից, ԲՀԿ-ի հետ՝ 2007-ից: Մյուս երկու ուժերից՝ ՀԱԿ-ը երբևէ եղել է իշխանության:  «Ժառանգությունը» երբեք չի եղել իշխանության, իրենք նաև տարբեր են և այս տեսակետից նույնպես պետք է փորձեն առաջնորդվել սեփական քաղաքական խաղով:

Այդ քառյակի նվագախումբը միշտ չէ, որ սինխրոն է նվագում, և միշտ չէ, որ կարողանում է համապատասխան տակտով և ռիթմով շարժվել, որովհետև յուրաքանչյուր կատարող այդ քառյակում ունի սեփական ձայնն առավել հնչեղ ու լսելի դարձնելու խնդիր:

Այնուամենայնիվ, ո՞րն էր վարչապետի հրաժարականի պատճառը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ վերջին տարիներին տնտեսական իրավիճակն էր պատճառը:

– Մոռանանք, որ ես նախարար եմ եղել կամ այսօր պաշտոնակատար եմ: Փորձենք կողքից նայել իրավիճակին: Տարբեր երկրներում վերջին ժամանակներում տեղի ունեցան կառավարությունների փոփոխություններ՝ Իտալիա, Ֆրանսիա, Ղազախստան: Բնական է, որ կառավարությունները հավերժ չեն, նրանք գալիս են որոշակի քաղաքական օրակարգով և զարգացումների արդյունքում, և գնում են, որպեսզի ապահովեն նոր զարգացումներ: Յուրաքանչյուր կառավարության վերջը նոր քաղաքական զարգացումների սկիզբ է, և ես վստահ եմ, որ ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ իմ գործընկեր պաշտոնակատար նախարարները անձնական ողբերգություն չեն տեսնում այս քաղաքական զարգացումներում:

Հատկապես ուզում եմ շեշտել, որ այն 5 տարիները, որ պատիվ եմ ունեցել աշխատելու վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ինձ համար շատ կարևոր տարիներ էին՝ քաղաքական և վարչարարական կայացման համար: Ես շնորհակալ եմ նրան իր հետ միասին աշխատելու հնարավորության համար և շնորհակալ եմ երկրի նախագահին այդ հնարավորությունն ընձեռելու համար: Հատկապես, որ ԿԳ նախարարների համար Տիգրան Սարգսյանի հետ աշխատելը և հեշտ է, և դժվար: Եթե հիշում եք, ինձնից առաջ Սպարտակ Սեյրանյանն էր ԿԳ նախարարը՝ ՀՅԴ-ից: Շատ հեշտ էր, որովհետև նա մեծ ուշադրություն էր դարձնում կրթության և գիտության ոլորտներին, և շատ հեշտ էր բովանդակային դաշտում գալ ընդհանուր հայտարարի: Դժվար էր, որովհետև նա շատ մեծ ուշադրություն էր դարձնում կրթության և գիտության ոլորտներին, և յուրաքանչյուր հարցադրում շատ մանրակրկիտ քննարկումների առարկա էր դառնում:

Կարծում եմ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը նորանկախ Հայաստանի պատմության մեջ կմնա որպես մի կառավարություն, որը 6 տարի իր վրա վերցրեց ֆինանսական, տնտեսական, համաշխարհային և լոկալ, տարածաշրջանային և ազգային տարաբնույթ մարտահրավերները չեզոքացնելու և նրանց միջով երկիրն առաջ տանելու բեռն ու պարտականությունը:

Բնականաբար, այդ ժամանակահատվածում վարչապետն ու նախարարները պետք է ունենային իմիջային որոշակի կորուստներ, որովհետև ցանկացած խնդրահարույց ժամանակահատվածում, հատկապես, երբ խնդիրներն օբյեկտիվ են և պայմանավորված են ոչ ներքին, այլ արտաքին գործոններով, որոշումները չեն կարող պոպուլյար լինել բոլորի համար: Դրանով են տարբերվում քաղաքական առաջնորդները քաղաքական պոպուլիստներից, որ ունակ են կայացնել ոչ պոպուլյար որոշումներ, որոնք այդ պահին գուցե դառն են, բայց երբ հաբը կուլ է գնում, հետագայում այն իրեն զգացնել է տալիս որպես բարեբեր միջոց: Բժիշկներն ասում են, որ առհասարակ ամենաօգտակար դեղերը դառն են լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում