ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով նաև ԲՀԿ խմբակցության ղեկավարն է, ապրիլի 4-ին եղել է Ազգային ժողովում:
Նա նաև տեղեկացրեց, որ Ծառուկյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպման հետ կապված այլ մանրամասներ Պողոսյանը չներկայացրեց: Հանդիպումից հետո Ծառուկյանը հեռացել է ԱԺ-ից:








































