Նյու Յորքում ավելի քան 700 մարդ է մասնակցել երկնաքերերից մեկի աստիճաններով վազքին, որը կառուցվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ ավերված երկվորյակ աշտարակների տեղում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Մարաթոնի հաղթող է դարձել 44-ամյա ուսուցիչ, նյույորքցի Թիմ Դոնահյուն: 298 մետրանոց ուղղահայաց տարածությունը նա հաղթահարել է 9 րոպեից քիչ ժամանակահատվածում: Կանանցից հաղթող է ճանաչվել 33-ամյա Շարի Քլարֆելդը, ով երկնաքերը բարձրացել է 11 րոպեում:
Վազքը կազմակերպվել է բարեգործական նպատակներով: Կազմակերպիչների խոսքով՝ իրենց հաջողվել է հավաքել առնվազն 710 հազար դոլար, որոնք կփոխանցվեն Դեյմոն Ռանիոնի անվան քաղցկեղի հետազոտության հիմնադրամին:









































