GRAFF բրիտանական կոնցեռնի ոսկերիչները Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող ցուցահանդեսին են ներկայացրել աշխարհում ամենաթանկ ժամանացույցը։
Բազմերանգ քարերով փայլող այդ ժամացույցն արժե 55 մլն դոլար (մոտավորապես 40 մլն եվրո)։ Աննման գեղեցկության համար այն հասցրել են կոչել «Հալյուցինացիա», հայտնում է Le Matin։
Կանանց ժամացույցները զարդված են ադամանդներով՝ 110 կարատ ընդհանուր կշռով։ Այդ մոդելն ստեղծելու համար GRAFF խմբի տնօրենը կանչել է իր բոլոր դիզայներներին ու փորձառու վարպետներին։ Արդյունքում, յուրօրինակ մոդելի վրա կատարված աշխատանքը տևել է հազար ժամ։







































