«Մոնակո»-ի նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը, մոնեգասկեցիների հարձակվող Ռադամել Ֆալկաոն և նրա գործակալ Ժորժե Մենդեշը համատեղ հանդիպում են անցկացրել «Մանչեսթեր Սիթի»-ի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հետ:
Այս խմբի ընթրիքին ավելի ուշ միացել է Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, հաղորդում է AS-ը` հղում կատարելով Deportes Cuatro-ին:
Ենթադրվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է կայանալ եռակողմ փոխանակություն. Ֆալկաոն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», հարձակվող Սերխիո Ագուերոն` «Արքայական ակումբ», իսկ կիսապաշտպան Անխել Դի Մարիան` «Մոնակո»:






































