Tuesday, 19 03 2024
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած

«Դա բացարձակապես կատարյալ էր». Թրամփը խոսել է Զելենսկիի հետ գաղտնի զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հեռախոսազրույցը արտասահմանյան առաջնորդներից մեկի հետ, որի պատճառով ԱՄՆ անանուն հետախուզության աշխատակիցը իր դեմ բողոք է ներկայացրել, «բացարձակապես կատարյալ էր»: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ում:

Մասնավորապես, նա հայտարարել է, որ դեմոկրատները և նրանց աջակցող լրատվամիջոցները պնդում են, որ ԱՄՆ նախագահը «վտանգավոր» զրույց է ունեցել ոմն արտասահմանյան առաջնորդի հետ, բայց միևնույն ժամանակ նրանք ապավինում են «ծայրահեղ կողմնակալ» տեղեկատուի հայտարարություններին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետախուզության անանուն աշխատակիցը կարող էր բողոք ներկայացնել հետախուզական ծառայությունների գլխավոր տեսուչ Մայքլ Աթքինսոնին՝ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հեռախոսազրույցի պատճառով: Դրանից առաջ Washington Post պարբերականը հաղորդել էր, որ հետախույզին անհանգստացրել է Թրամփի անխոհեմ արտահայտությունը, որը վերաբերում էր Ուկրաինային և շոշափել է ԱՄՆ-ի ազգային շահերը:

Ինքը՝ Թրամփը, հինգշաբթի օրը հերքել է լրատվամիջոցների այն պնդումները, որ ինքը կարող էր արտասահմանյան առաջնորդներից մեկի հետ զրույցի ընթացքում տալ խոստում, որը կվնասեր ԱՄՆ շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում