ԵՄ-ն և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը, որն առաջացել է Ղրիմը Ռուսաստանի կազմում ներառելու արդյունքում, չի խանգարի «Հարավային հոսք» գազատարի շինարարական աշխատանքներին: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի ԱԳ նախարար Քրիստիան Վիգենինը Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
«Ոչ ոք կասկածի տակ չի դնում ծրագրի գոյությունը, սակայն, երբ քաղաքական հարաբերությունները բարդանում են, դա կարող է ազդել որոշումների կայացման արագության վրա»,- ասել է Վիգենինը:








































