Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Այն հիմքերը, որ դրված են օրենքի հիմքում, խախուտ են. ՍԴ նախագահը՝ կուտակայինի մասին

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կարծում է՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի հայցադիմումի քննության արդյունքում ՍԴ կայացրած որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ինքն է ցանկանում: Հանրային հեռուստաընկերության եթերում Հարությունյանը որպես ՍԴ որոշման տարատեսակ մեկնաբանությունների պատճառ մատնանշեց՝ իրավագիտակցության մակարդակը, այն, որ յուրաքանչյուրը որոշման մեջ տեսնում է իր ցանկացածը, ու այն, որ չսպասեցին ՍԴ որոշման ստորագրմանը. այն, ի դեպ, կայքում կտեղադրվի վաղը. ՍԴ նախագահը միայն այսօր է ստորագրել:

«ՍԴ որոշումը՝ մինչև սեպտեմբերի 30-ը օրենքի տարժամկետման մասին, եզակի երևույթ չէ, աշխարհում կիրառվող պրակտիկա է, օրենքը թույլ է տալիս ՍԴ-ին կիրառել նման նորմ, ինչից էլ մենք օգտվել ենք: Ես անձամբ եմ հետևելու որոշման կտարմանը: Մեզ պետք են վստահության ամուր հիմքեր, իսկ այն հիմքերը, որ դրված են օրենքի հիմքում, խախուտ են նրանով, որ թոշակների ինդեքսավորման հարցը թողած է պարզապես կառավարության վրա»,- ասաց նա:

Մինչև սեպտեմբեր աշխատող խումբը պետք է որոշի, թե ՍԴ-ն ինչու է հակասահմանադրական ճանաչել օրենքի որոշ նորմեր, իսկ սեպտեմբերի 30-ից հետո, եթե համարժեք փոփոխություններ չարեցին, որոշակի քաոտիկ վիճակ կառաջանա: «Մենք չենք զլանա և չենք սպասի մինչև տարեվերջ, այլ հոկտեմբերին արտահերթ արդյունքների ամփոփում կանենք և կհայտարարենք, թե ինչ վիճակ է»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում