Սավանա անունով աղջնակը, ով Ավստրալիայում է բնակվում, յուրաքանչյուր ճամփորդության ժամանակ իր հետ վերցրել է փափուկ խաղալիք կապիկին՝ Հարիետային։ Սակայն Բուքինգհեմյան պալատ այցի ժամանակ 5-ամյա աղջնակը կորցրել է այն։ Այս մասին հաղորդում է TCH-ը։
Տուն վերադառնալուց հետո աղջիկը նամակ է գրել Մեծ ԲՐիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին՝ խնդրելով վերադարձնել կապիկին։
Ի պատասխան ոչ միայն ուղարկել են Սավանայի կապիկը, այլև փափուկ խաղալիք շնիկ՝ շնորհավորական բացիկով։