Հետազոտողների խումբը նոր վկայություններ է գտել այն բանի, որ Արաբական անապատը մի ժամանակ պատված է եղել գետերով ու թավ կանաչով, որի վրայով քայլել են փղեր ու այլ կենդանիներ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օքսֆորդի և Սաուդյան Արաբիայի գիտնականները Մեծ Նեֆուդ անապատի չորացած լճում հայտնաբերել էին առարկա, որը նրանք նմանեցրել են 300 հազարամյա ժանիքի:
Ժանիքի երկարությունը, որը ըստ գիտնականների, շատ լավ է պահպանվել, գերազանցում է 2 մետրը:
Ենթադրվում է, որ այն պատկանել է վաղուց անհետացած Ուղիղ ժանիքավոր անտառային փղի (Paleoloxodon):










































