Եվրամիությունը Մոլդովայի համար ապրիլի 28-ից անայցագիր ռեժիմ կսահմանի: Այս մասին հայտնել է ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Այս ամսվա վերջին կենսաչափական անձնագրերով մոլդովացիների համար Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ այցելությունների համար այլևս այցագիր չի պահանջվի: Դա մեծ նվաճում է և մեր հարաբերություններում նոր սկիզբ»,- հայտարարել է նա:
Եվրախորհրդարանը և ԵՄ խորուրդն այսօր Բրյուսելում ստորագրել են Մոլդովայի համար այցագրային ռեժիմի վերացման մասին ԵՄ որոշումը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 28-ին, և որն ավելի վաղ արդեն ստացել էր բոլոր 28 անդամ երկրների հավանությանը:
Ինչպես այդ առնչությամբ հայտարարել է ԵՄ-ում նախագահող Հունաստանի փոխարտգործնախարար Դիմիտրիոս Կուրկալասը, այցագրային ռեժիմը չեղյալ հայտարարելու առիթով ապրիլի 28-ին Աթենք կժամանի Մոլդովայի նախագան Նիկոլայ Տիմոֆտին:








































