«Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 16-ի հյուրը Infocom.am լրատվական ագրեգատորի լրագրող Արփի Ավետիսյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ Ամուլսարի խնդրին, շաբաթ օրը տեղի ունեցած երթին և նշեց, որ այն ավելի բազմամարդ ու կազմակերպված էր, քան նախորդը.«Այսինքն յուրաքանչյուր նոր երթ ավելի լայն հանրային արձագանք է ստանում, քան նախորդը։ Չնայած նրան, որ կառավարությունը անընդհատ փորձում է հարցը փակել, այն ինչ փակվում և օրեցօր ավելի շատ մարդիկ են ներգրավվում գործընթացին»։
Ըստ Արփի Ավետիսյանի՝ մեծամասամբ ապրիլյան շարժման ժամանակ պայքարած անձինք են այսօր պայքարում Ամուլսարի հանքի շահագործման դեմ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում









































