S-500 «Տրիումֆատոր-Մ» նոր զենիթահրթիռային համալիրները արտահանման համար պատրաստ կլինեն առնվազն 5 տարուց։ Այս մասին հայտնել է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։
Նա նշել է, որ S-500-ների սերիական թողարկում ծրագրվում է մեկ տարուց՝ 2020-ի երկրորդ կեսին։
«Առաջին հերթին պետք է ապահովել մեր բանակը և միայն դրանից հետո արտահանման համար արտադրել»,-հստակեցրել է Չեմեզովը։