Հոլիուդյան հայտնի դերասան Ջոնի Դեպը Պեկին է այցելել, որպեսզի անձամբ ներկայացնի իր Transcendence գիտաֆանտաստիկ ֆիլմը, որտեղ խաղում է գլխավոր դերերից մեկը, գրում է Itar-Tass-ը: Երեքշաբթի օրը Դեպը հանդիպել է իր չինացի երկրպագուներին:
Ջոնին ամենից շատ ճանաչվածություն բերեց «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմը: 2012թ. Դեպը որպես ամենաբարձր վարձատրվող դերասան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Չինաստանում ֆիլմը կթողարկվի ապրիլի 18-ին՝ ամերիկյան պրեմիերայի հետ միաժամանակ:









































