Դոնի Ռոստովում, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ասել է, որ այժմ ապրում է Ռոստովի մարզում: Այս մասին գրում է Associated Press-ը:
«Ասեմ, որ որոշ ժամանակ առաջ Ռոստովի մարզում էի, հետո, երբ Մոսկվա եկա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար որոշ ժամանակ այնտեղ ապրեցի: Այժմ այստեղ եմ վերադարձել, սակայն, որոշ ժամանակ անց ծրագրում եմ կրկին Մոսկվա տեղափոխվել, որովհետև ես այսպես թե այնպես պետք է մարդկանց հետ հանդիպեմ»,- հստակեցրել է Յանուկովիչը:











































