ԱՄՆ-ն ռազմավարական առումով կարևոր է համարում Հունաստանի հյուսիսում գտնվող Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը և մտադիր է մասնակցել դրա մասնավորեցմանը։ Այս մասին հայտարարել է Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Ալեքսանդրուպոլիսը դարպաս է դեպի Սև ծով և Բալկաններ։
Նա ընդգծել է, որ նավահանգիստը եվրոպական էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային կայունության և տնտեսական աճի առանցքային օղակն է։
«Մենք սպասում ենք այդ օբյեկտի առաջիկա մասնավորեցմանը և ակնկալում, որ պայմաններ կլինեն ամերիկյան ներդրողների համար»,-ասել է Փայեթը։