ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանում քաղաքական համակարգի, քաղաքական մտքի տոտալ ճգնաժամ է և դա չի վերաբերվում միայն իշխանությանը: Ճգնաժամ է առավելապես և հատկապես խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ճամբարներում, ինչի հետևանքով հասարակության մոտ կորում է հավատը ապագայի հանդեպ:
Համընդհանուր ռեստարտի անհրաժեշտություն կա ոչ այնքան իշխանության, որքան` ընդդիմության շրջանում, որպեսզի հնարավոր լինի ձևավորել քաղաքական, պետական մտածողություն և պետության առաջնահերթությունների և արժեքների համակարգ:
Հայաստանում փոփոխությունների հնարավոր է հասնել տևական և հետևողական աշխատանքի շնորհիվ` համարձակ, խիզախ, բայց համակարգային մտածողությամբ և ինստիտուցիոնալ լուծումներով:
Ի գործ։







































