«Հանքերում պետության մասնակցությունը չպետք է քննարկել իրավիճակից ելնելով»,- անդրադառնալով պետության՝ հանքերի փայատեր դառնալու առաջարկին, նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգաավոր Հայկ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ սա կոնցեպտուալ հարց է և ամբողջ աշխարհում տնտեսագետները երկու մասի են բաժանվում այս հարցի շուրջ՝ հանքը պետք է լինի պետության սեփականություն, թե առավելագույնը վերահսկվելով տրվի մասնավորին շահագործման:
«Իմ կարծիքով՝ պետությունը արդյունահանող ընկերության կառավարման մեջ պետք է ունենա մասնակցություն»,-ասաց պատգամավորը: