Reuters գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 9-ին պաշտոնապես ի հայտ եկած Հարավային Սուդան պետությունն այս շաբաթ կներկայացնի սեփական արժույթը։ Այս մասին հայտարարել է Հարավային Սուդանի ֆինանսների նախարար Դևիդ Դենգ Աթորբեին։
Ակնկալվում է, որ այն կտպվի Մեծ Բրիտանիայում։ Դեռևս ճշգրտված չէ, թե այն ինչպիսի անվանում կունենա։ Ներկայումս Հարավային Սուդանում կիրառվում է սուդանյան ֆունտը, որը ողջ Սուդանի արժույթն էր նախքան երկրի մասնատվելը։
Դա հանգեցրել է նրան, որ Սուդանի Հանրապետությունն աստիճանաբար սահմանափակում է Հարավային Սուդանի բանկերի իրավունքները՝ դրանց դիտարկելով որպես օտար բանկեր։ Դա նշանակում է, որ նրանք կզրկվեն միջբանկային գործողությունների էլեկտրոնային համակարգ մուտք գործելուց։
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարին Հարավային Սուդանում անցկացված հանրաքվեի ժամանակ մասնակիցների 98.83 տոկոսը կողմ արտահայտվեց Սուդանից անջատվելուն։








































