Tuesday, 21 07 2026
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը

«Լավ տղա» հասկացությունը պետք է դուրս շպրտվի մեր հանրային կյանքից՝ թեկուզ ուժ կիրառելով

Կառավարությունը հաստատեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում օրենքով գողի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար: Այս առնչությամբ փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ողջունում է այդ նախաձեռնությունը, և  իշխանափոխությունից հետո հենց ինքն է հանդես եկել այդ գաղափարի ներմուծմամբ. «Այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում գողական կամ, այսպես ասած, հանցավոր աշխարհը դիտարկում եմ որպես ներքին մարտահրավեր, որը շատ լուրջ բացասական ազդեցություն ունի մեր կենցաղում, բակում, փողոցում»:

Նրա խոսքով՝ այդ հանցավոր արժեքները ներթափանցել են նաև զինված ուժեր՝ դրա ողբերգական հետևանքներով հանդերձ. «Կարծում եմ, որ ներկայումս դեռևս ՀՀ ՔԿ բոլոր հիմնարկներում տիրում է այդ արժեքային համակարգը, և ըստ էության, ՔԿՀ-ները, պատկերավոր ասած, քրեական դպրոցներ են, որտեղ դաստիարակվում են այդ հանցավոր արժեքներով կամ գաղափարախոսությամբ, և ՔԿՀ-ներից դուրս գալուց հետո այն կրող անձինք դրա բացասական հետևանքները իրենց հետ բերում են հասարակություն»:

Նորայր Նորիկյանն ընդգծեց, որ նախորդ քաղաքական իշխանության ժամանակ այդ հանցավոր աշխարհի որոշ ներկայացուցիչներ ուղղակի սերտաճել էին քաղաքական իշխանության հետ. «Ավելին՝ նրանցից ավելի «ժուլիկները» անգամ ներթափանցել էին օրենսդիր, ինչու չէ՝ նաև գործադիր իշխանություն՝ ապականելով ՀՀ պետական կառավարման համակարգը»:

Փաստաբանի խոսքով՝ այժմ նոր իշխանությունները փորձ են անում ջարդել այդ համակարգի գլուխը ամբողջությամբ, ինչը հնարավոր չէ չողջունել. «Իսկ ընդհանրապես իդեալական օրենք չի լինում: Ես համոզված եմ, որ օրենքը ժամանակի փորձությունը կանցնի, կլինեն նաև թերություններ և շտկումների անհրաժեշտություն: Ի վերջո, ցանկացած օրենքի թերություններն ի հայտ են գալիս կիրառումից հետո»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում