Sunday, 09 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Իշխանության մեղավորությունն է՝ ինչ խաղեր էին տալիս, ինչու հասցրին այս օրվան, որ թողնեն Քոչարյանը գնա տուն

«Հարցը պետք է դիտարկել հետևյալ տեսանկյունից՝ Սահմանադրական դատարանը լեգիտիմություն ունի՞, թե՞ ոչ։ Իմ խորին համոզմամբ՝ չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետ կապված Սահմանադրական դատարանի որոշմանը։

Շարունակելով՝ քաղաքագետը նշեց. «Հիմա ի՞նչ են անելու իշխանությունները, ազատ են թողնելու, որ գնա տո՞ւն, բա ինչպես են երկրի կայունությունն ապահովելու։ Ես ենթադրում էի, որ այդքան հեռուն չէին գնա, բայց առաջին անգամ սխալվեցի։ Դա ոչ լեգիտիմ դատարան է, նույնիսկ իրենք չեն կարողանում որոշել՝ անդա՞մ են, թե՞ դատավոր, ինչպե՞ս կարող է այդ դատարանը լեգիտիմ որոշում կայացնել։ Հանրային ընկալման մեջ այդ դատարանը մերժված է, ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը։ Ես մի բան կարող եմ ասել՝ այդ որոշման իրավական լեգիտիմությունը հիմնազուրկ է, մնացածը իշխանությունը թող մտածի»։

Միևնույն ժամանակ, Լևոն Շիրինյանն անհասկանալի է համարում իշխանության մինչ այժմ արված քայլերը. «Չենք հասկանում՝ ինչ խաղեր են տալիս, ինչու բերեցին հասցրին այս օրվան, ինչո՞ւ թողեցին ոտքի կանգնեն։ Պետության ինստիտուցիոնալ հիմքերը քայքայելու ջանքեր են գործադրվում, իսկ իշխանությունները ձեռքները ծալած նստած էին»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ժողովրդի գիտակցության մեջ արդարադատություն այլևս գոյություն չունի. «Եթե մարդը հանցանք է գործում՝ ինչո՞ւ է թաքնվում անձեռնմխելիության տակ։ Արձանագրենք, որ Հայաստանը դատական համակարգ չունի։ Սերժի ռեժիմի ժամանակ այդ դատարանները զբաղված էին թղթեր վավերացնելով, հիմա էլ, ըստ էության, ապստամբեցին նոր իրականության դեմ։ Քաղաքացու տեսակետից նայեք՝ հեղափոխությունը չի կայանում, անդամալույծ վիճակ է։ Սա իշխանության մեղավորությունն է, ի՞նչ դատական խաղերի մեջ էին։ Պարզ չէ՞ր, որ նախկին ռեժիմը գրոհի է դիմելու, ինչո՞ւ բոլոր սցենարները չունեին»։

Շիրինյանի խոսքերով՝ սա իրենց փրկելու վերջին շանսն էր, որից և օգտվեցին։ «Իսկ ո՞վ է շահում այս վիճակից, պետությունը նորից հետ է մղվում, փաստորեն հեղափոխություն, սուվերեն կամք գոյություն չունի։ Հասարակությանը մատերի վրա խաղացնում են։ Կրկնում եմ՝ սա իշխանության մեղքն է, ինչո՞ւ այս ձգեցին ու թողեցին, որ կազմակերպվեն։ Դե հիմա թող գնան ու մտածեն, թե ինչ պետք է անեն»,-եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում