Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Կաթողիկոսը հանդիպեց ՀԵՀԵԿ երկրորդ պատգամավորական ժողովի մասնակիցներին

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի, մեկնեց Ծաղկաձոր, ուր հանդիպում ունեցավ հուլիսի 7-10-ը Ծաղկաձորում անցկացվող Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության (ՀԵՀԵԿ) երկրորդ պատգամավորական ժողովի մասնակիցներին: ՀԵՀԵԿ այս երկրորդ պատգամավորական ժողովին մասնակցում էին 30 երկրներից ժամանած շուրջ 150 երիտասարդներ:

Հանդիպման սկզբում ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով նաև պատասխանատուն է Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց պատգամավորական ժողովի մասնակիցներին: Հովնան Սրբազանը երիտասարդների անունից երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Եկեղեցու շուրջը համախմբված երիտասարդության հանդեպ ցուցաբերվող հայրական հոգատար վերաբերմունքի համար, ապա Նորին Սրբությանը տեղեկացրեց եռօրյա ժողովի արդյունքների մասին:

Այնուհետև հավաքված երիտասարդներին իր հայրապետական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով ժողովի մասնակիցների հետ հանդիպման առիթով: «Ինձ համար մեծ գոհունակություն է տեսնել աշխարհի տարբեր հայ գաղթօջախներից Հայրենիքում համախմբված երիտասարդ զավակներիդ հայաստանաբնակ մեր հայորդիների հետ միասին՝ զորացնելու ձեր սերը առ հայրենին, հանդեպ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը», – նշեց Վեհափառ Հայրապետը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուրախություն հայտնեց, որ ՀԵՀԵԿ-ն իբրև կառույց կայացել է, ձևավորվել է համախմբումների գեղեցիկ ավանդույթը, ինչը վստահություն է ներշնչում, որ եկեղեցասեր երիտասարդական այս շարժումը պիտի նոր թափ առնի և նորանոր անդամներով համալրի իի շարքերը: Նորին Սրբությունը կարևորեց երիտասարդների ներկայությունը Եկեղեցում՝ նշելով, որ նրանք, հաղորդ դառնալով եկեղեցական կյանքին ու առաքելությանը, պիտի դառնան առաքյալները նոր ժամանակների, մեր հավատքի տարածման, ազգային սրբությունների, ավանդույթների և արժեքների քարոզչության:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդներին իրենց այս տարիքում հիշել Աստծուն և ապրել Նրա պատվիրաններով, որպեսզի զերծ մնան սայթաքումներից, սխալ ընթացքներից, այլ, ունենալով Աստծո պատգամներն իրենց առաջնորդող, լցվեն բարությամբ, սիրով, նախանձախնդրությամբ հավատքի, մեր Սուրբ Եկեղեցու և ազգային նվիրական արժեքների նկատմամբ: «Եկեղեցու օրհնության ներքո գտնվող մարդիկ առանձնահատուկ շնորհի ներքո են: Նրանք Աստծո օրհնության, սիրո ու ողորմության ներքո են, և Աստծո Աջը միշտ նրանց հովանի է, զորակից և առաջնորդող: …Մենք անշուշտ նախանձախնդիր ենք, որ մեր ժողովրդի զավակներն ամենքը՝ մանուկ, երիտասարդ, պատանի, տարեց, համախմբված լինեն մեր Եկեղեցու օրհնության ներքո, որովհետև լինել Աստծո հետ, Աստծով ապրել նշանակում է լինել զորեղ և կարող հանձնառությունների, բարի արարքների և հավատքի գործերի», – ասաց Նորին Սրբությունը: Հայոց Հայրապետը մաղթեց երիտասարդներին իրենց կյանքն ապրել աստվածսիրության և ազգասիրության վեհ գաղափարներով, որպեսզի ոչ մի երիտասարդ չշեղվի ճշմարիտ ճանապարհից և միշտ արժանանա Երկնավոր Տիրոջ, հայրերի և գալիք սերունդների օրհնության:

«Մեր կյանքն ապահով և անվտանգ է, եթե մեր կյանքը և լինելությունը խարսխված լինեն այս երկու նվիրական արժեքների վրա», – նշեց Նորին Սրբությունը՝ վերստին հորդորելով ներկաներին այդ ոգով և գիտակցությամբ իրենց նպաստը բերել Հայոց Եկեղեցու առաքելությանը, ազգային կյանքի շինությանն ու լուսավոր ապագայի կերտմանը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Հովնան Սրբազանին՝ երիտասարդների նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ ուշադրության և կազմակերպության ազգանպաստ գործունեության համար, ինչպես նաև կենտրոնական գրասենյակի պաշտոնեությանը՝ ժողովի արդյունավետ կազմակերպման համար:

Հանդիպումից հետո Վեհափառ Հայրապետը զրույց ունեցավ աշխարհի տարբեր կողմերից հավաքված երիտասարդ պատվիրակների հետ, պատասխանեց նրանց հուզող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում