Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Ուկրաինայի հայերը ՄԱԿ-ում չեզոք Հայաստանի կողմնակից էին. դժգոհություն և լարվածություն հայերի դեմ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության աջակցման վերաբերյալ բանաձևի հայաստանյան քվեարկությունը տարատեսակ անհանգստությունների առիթ է դարձել: Չի բացառվում, որ Ուկրաինայի համար ՀՀ-ի «ցավոտ» քվեարկությունը վտանգի տակ դնի Ուկրաինայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչներին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանն ասաց, որ դժգոհություններ և լարվածություններ կան հայերի նկատմամբ: Սակայն, ըստ նրա, ասել, որ դա կրում է խիստ վտանգավոր բնույթ, հնարավոր չէ, պարզապես կան ընդհանուր դժգոհություններ: Նրա խոսքով՝ տեղի հայերը մտածում էին, որ ճիշտը չեզոքություն պահպանելն էր, թեև միևնույն ժամանակ հասկանում են, որ դա է ՀՀ պետական քաղաքականությունը:

«Հայերն այստեղ այնքան քաղաքական ակտիվություն չունեն, որ կոնկրետ այս կամ այն կողմի նվիրյալ հարող լինեն, զուտ առօրյա գործնական նկատառումներով, ուստի նրանց մոտեցումն էլ այն էր, որ Հայաստանի կողմից նվազ մոտեցում լիներ, մենք էլ գիտենք, որ Հայաստանն Ուկրաինային դեմ չէ: Բայց երբեմն փորձում են այդպես հնչեցնել հակառակորդ կողմերը»,- նշեց նա: Վերջինս նաև ասաց, որ կազմակերպված կերպով Ուկրաինայի որևէ պետական մարմին չի գործի հայերի դեմ, բայց ինքնագլուխ անհատների, ծայրահեղականների կողմից հնարավոր են ինչ-ինչ գործողություններ, ինչի համար պետք է զգույշ լինել:

«Այսօր էլ Ուկրաինայի հայոց միության ժողովն է ընթացքի մեջ, և այդ հարցերն էինք քննարկում, որ պետք է զգույշ ու շրջահայաց լինենք և մեր յուրաքանչյուր արտահայտության մեջ լինենք չափված ու ձևված, բայց պատրաստ, որ նման զարգացումներ չլինեն: Բարեբախտաբար, կան բավական ազդեցիկ անձնավորություններ, և բոլոր քաղաքներում հայկական համայնքները բավական ազդեցություն ունեն, որպեսզի գոնե պաշտոնական պետության հետ իրենց հարաբերությունների վարելու ընթացքում նման բաներ չպատահեն, և կարողանան ներկայանալ:

Բնական է, որ Ուկրաինայում ապրող հայերի մեծ մասը Ուկրաինայի քաղաքացիներ են, իրենց տեսակետն ու մոտեցումը հայրենասիրական մոտեցում է և Ուկրաինայի հայրենասեր քաղաքու մոտեցում է, և իրենք այդ դիրքերից են խոսում: Սրտով և հոգով, իբրև Ուկրաինայի ներսում գտնվող անձնավորություն, իսկապես, Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմն եմ՝ ինչպես ուկրաինահայության մեծամասնությունը։ Կուզեի, որ բոլոր հարցերը լուծվեին շատ ավելի բարձր մասնագիտական մակարդակով, ավելին՝ այնպես լուծվեին, որ Ուկրաինա – Ռուսաստան հարաբերությունները մնային բարեկամական փոխհարաբերություններ։ Այդ է մեր մոտեցումը»,- նշեց սրբազանը:

Ուկրաինայում բնակություն հաստատած հայ գեղանկարիչ Բորիս Եղիազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՄԱԿ-ում ուկրաինական բանաձևի դեմ քվեարկեցին ամենառեպրեսիվ երկրները, որոնց թվում՝ նաև Հայաստանը, ինչի համար ինքը ցավում է: Սակայն, ըստ նրա, Ուկրաինայի ժողովուրդը սիրող ժողովուրդ է և հայերի նկատմամբ էլ լավ է տրամադրված և այդ որոշումը չի ընկալում, որպես հայ ժողովրդի որոշում:

«Հայերի համար ոչ մի վտանգ չկա, վտանգ բառը նույնիսկ տեղին չէ: Այնպիսի դեպք չի եղել, որ ասեն նույնիսկ, թե ի՞նչ տեղի ունեցավ և ինչո՞ւ, չկա որևէ թթու խոսք, անգամ հանդիմանության խոսք, ես չեմ տեսել ոչ եթերում, ոչ մամուլում»,- նշեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում