Facebook սոցիալական ցանցում տարածվել է վտանգավոր ծրագիր: Հավելվածն առաջարկում է գործարկել այն և ստանալ վիդեոչաթի հնարավորություն, սակայն դրա փոխարեն սկսում է սպամ նամակներ ուղարկել ձեր փոխարեն: Այս մասին հաղորդում է Cnet-ը:
Սպամ ծրագիրն առաջարկում է Facebook-ի օգտատերերին գործարկել վիդեոչաթը՝ մինչ այդ պահանջելով մուտքագրել անունն ու գաղտնաբառը: Մասնագետները նշում են, որ եթե VideoCall վտանգավոր ծրագիրը որևէ կապ ունենար Facebook-ի և նոր գործարկված վիդեոչաթի հետ, ապա այն գործարկելիս չէր պահանջվի գաղտնաբառը, ինչպես պահանջում է վտանգավոր ծրագիրը: