Monday, 06 07 2026
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր

Պուտինի «50 երանգները» Հայաստանում

Այսօր Հայաստան է ժամանում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստան է ժամանում թե՛ Հայաստանի, թե՛ ՌԴ համար գործնականում շրջադարձային ժամանակաշրջանում:

Բառացիորեն նախօրեին Մոսկվայում տեղի էին ունեցել քաղաքային իշխանության ընտրության գործընթացի առիթով բողոքի հերթական ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են գրանցել նաև ընդդիմադիր անկախ թեկնածուների: Բողոքի ակցիայի մասնակիցների թիվը մի քանի տասնյակ հազար է: Դարձյալ հազարից ավելի մարդ բերման է ենթարկվել, ինչպես օրեր առաջ: Բայց, չնայած իրավապահների կոշտ քայլերին, քաղաքացիները դարձյալ դուրս էին եկել փողոց:

Ռուսաստանում այս գործընթացը իրականում իշխանության հարցի մի արտացոլում է, որ կանգնած է ոչ թե մոսկովյան, այլ համապետական մակարդակով: ՌԴ նախագահ Պուտինի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024-ին, որից հետո նա չունի առաջադրվելու հնարավորություն, բայց չնայած դեռ կա չորս տարի, այդուհանդերձ, ռուսական շրջանակներում արդեն իսկ ակտիվորեն քննարկվում է, թե ինչ է անելու Պուտինը, ինչպես է լուծելու իր մնալու հարցը: Մյուս կողմից, չի բացառվում, որ Պուտինն ավելի շատ մտածում է իր հեռանալու, քան մնալու տարբերակի մասին:

Դա թվում է անիրական, անհնարին, սակայն այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում և անգամ Պուտինի եվրասիական նախագիծ ԵՏՄ առնվազն երկու պետություններում՝ Հայաստանում ու Ղրղըզստանում, հուշում է, որ Պուտինի առաջ ոչ պակաս սուր է հեռանալու, քան միայն մնալու խնդիրը: Սա չի նշանակում, որ նա անպայման և անխուսափելիորեն հեռանալու է այդ տրամաբանության շրջանակում, սակայն նշանակում է, որ այս խնդրի առկայության պարագայում մնալով՝ Պուտինը, մեծ հավանականությամբ, Սերժ Սարգսյանի նման ավելի շուտ կարող է հասունացնել իր հեռանալը:

Ռուսաստանը, իհարկե, չափազանց բազմաշերտ է այդօրինակ հարցերում միարժեք եզրահանգումների կամ լուծումների համար, սակայն ավելի ու ավելի է ակնառու, որ Հայաստանի համար նշանակալից է դառնում հարցը՝ կյանքը ՌԴ-ում Պուտինից հետո կամ առանց Պուտինի:

Անկասկած է, որ Հայաստանի համար այս պլան Բ-ն՝ որպես դիտարկման կարիք ունեցող հանգամանք, ավելի ու ավելի արդիական է դառնում: Եվ սա անգամ Պուտինի մնալու պարագայում, քանի որ պարզ չէ ի վերջո՝ Պուտինի մնալը նշանակելու է, որ նա՞ է այդպիսի որոշում կայացնում, թե՞ նրա փոխարեն կայացրել են ինչ-ինչ շրջանակներ, և իրականում Պուտինը ՌԴ կառավարման դեմքն է, բայց ամենևին ոչ որոշողը, կամ առավել ևս՝ միակ որոշողը: Պատրուշևի երևանյան այցի տողատակերում պետք է անկասկած շոշափվեն այս բոլոր վարկածները, Պուտինի մնալու կամ գնալու «50 երանգները»՝ հասկանալու համար, թե Հայաստանի ռազմավարական հեռանկարներում ինչ սցենարային մշակումներ պետք է արվեն համապետական և համահայկական նպատակների առավելագույնս պաշտպանության և իրականանալիության համար, դրանք ռուսական որևէ անակնկալից զերծ պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում