Monday, 06 07 2026
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Հատ-հատ կհիշեցնենք, կմտցնենք աչքներդ․․․ Չկասկածեք. Արման Բաբաջանյանը՝ ՀՀԿ-ականներին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Նրանք, ովքեր առնվազն 1999 թվականի վերջից՝ Հոկտեմբերի 27-ից հետո իրենց առաջնորդ սպարապետ Վազգեն Սարգսյանի սպանությունը ուրացած, Հայաստանի իշխանության անվան տակ թալանում ու հարստահարում էին սեփական հասարակությանը,

-զինվորի ու բանակի հաշվին տարեկան «նալոգ» էին դնում բարձրաստիճան սպաների վրա (անձամբ ինձ են պատմել Սերժ Սարգսյանին մուծված սպաները իմ՝ Արցախ վերջին այցելության ժամանակ),

-սոցիալապես անապահով խավերի համար պետության դոտացիայով տրվող էժան դիզվառելիքի մեծ մասը տրամադրում էին իրենց ներկայացուցիչներից մեկին՝ նույն Հովիկ Աբրահամյանի, մեղմ ասած, ոչ սոցիալապես անապահով ընտանիքին,

-պետության հաշվին իրենց աշխատանքային և անձնական ճոխություններ էին թույլ տալիս, այն ժամանակ, երբ թշնամու ուղիղ նշանառության տակ ապրող սահմանապահ գյուղերի նորահարսները տարիներ շարունակ անանցանելի ճանապարհի պատճառով հաճախ տանն են ծննդաբերել և շարունակում են ծննդաբերել (սահմանապահ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղեր՝ իմ վերջին այցելությունների ժամանակ գույքագրած խնդիրները վկա), իսկ գյուղերից մեկի տարհանման գաղտնի ճանապարհը տարիներ առաջ սելավաջրերի պատճառով փակվել է ու ՀՀԿ առաջնորդի Բադե-Բադենյան ճոխ արձակուրդների համաֆինանսավորող Աշոտ Արսենյանը՝ նույն ինքը Ջերմուկի Աշոտը, մի քանի անգամ խոստացել է նորոգել, ու ինչպես միշտ եկել է խորհրդարան ու մոռացել տրված խոստման մասին։

Ու դուք դեռ իրավունք ունեք խոսե՞լ։

Դուք չէի՞ք, որ հարկեր չվճարելու արտոնություն էիք սահմանում ձեր նազիր-վեզիր օլիգարխներին՝ պաշտոնական լծակներով բիզնեսի մրցակիցների հարցերը լուծելով,

Դուք չէի՞ք, որ կարող էիք մի ձեռքով պաշտոն, մյուսով բիզնես վարել՝ թքած ունենալով Սահմանադրության վրա, կարող էիք նույն կերպ թքելով Սահմանադրության վրա և ոտնահարելով այն` ընտրություններ կեղծել, դատավճիռներ պատվիրել և այլն:

Զորն ասեմ և զորն խոստովանեմ․․․

Հատ-հատ կհիշեցնենք, կմտցնենք աչքներդ․․․ Չկասկածեք։

Նոր իշխանությունը, Նիկոլը կկարողանա՞ ձեր տեսակը մաքրել երկրի քաղաքական ներկապնակից, ուրեմն երկիրն առաջ գնալու շանս կունենա։ Չի՞ կարողանա՝ չզվարճանաք, կգան այն նվիրյալները, ովքեր ոչ ձեզ, ոչ ձեզ պատասխանատվության չկանչողներին ոչ մի շանս չեն տա։

Իսկ հիմա, առայժմ, փառք տվեք Նիկոլին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում