Քիմ Քարդաշյանը Instagram-ում գրառում է տեղադրել քրոջ՝ Քայլի Ջեների համար, որն օգոստոսի 10-ին դարձավ 22 տարեկան:
Քրոջը հուզիչ ուղերձում Քարդաշյանը խոստովանեց, որ նրան համարում է «զարմանալի որոշումներ ընդունող իմաստուն հոգի» և նշել, որ ուրախ է տեսնել, որ Քայլին բարի է մնացել և լիարժեք կյանք է վարում՝ «օրն ապրելով վերջին օրվա պես»:

– Դու ուժեղ ես և վստահ ես քո գործերում, դա քո սրտում է: Ես հիանում և հարգում եմ դա [քո մեջ]: Ես սիրում եմ քեզ »,- գրել է Քիմը:
Մոդելը հավելեց, որ ցանկանում էր նաև մի տեսահոլովակ տեղադրել, որում, բացի Քայլիից, նաև ինքն ու Քենդալ Ջեները կան, բայց դա չի արել, որպեսզի չվրդովվեցնի քրոջը:








































