Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի Nothing On You երգի նոր հոլովակը մի քանի ժամում 1 միլիոնից ավելի դիտում է հավաքել YouTube-ում։
Հոլովակում Շիրանը, հիփ-հոփ կատարող Դեիվը և արգենտինացի ռեփ կատարող Պաուլո Լոնդրան հեծանիվ են վարում Լոնդոնում և երգում աղջիկների հետ հարաբերությունների մասին: Սա Շիրանի՝ հուլիսին թողարկված No.6 Collaborations Project վերջին ալբոմից (որի բոլոր կոմպոզիցիաները ձայնագրվել են այլ կատարողների հետ) թրեքների հիման վրա ստեղծված արդեն երրորդ հոլովակն է:
Ավելի վաղ երաժիշտը Beautiful People երգի հոլովակն էր թողարկել սոուլ-երգիչ Հալիդի և Antisocial-ը՝ ռեփեր Թրևիս Սքոթի հետ։









































