Ես կարծում եմ, որ Հայաստանի և Արցախի միջև որևէ լարվածություն չկա և չի լինելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախում հնչեցրած այն հայտարարությանը, թե ՀՀ-ն կլինի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավորը, Ավինյանն ասաց.«Կարծում եմ, որ Հայաստանն ունի այդ հանձնառությունը՝ ապահովել Արցախում ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների կայացումը, և մենք լիովին պատրաստ ենք այդ հանձնառությունը կյանքի կոչելու»։







































