ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ով է երկրի ազգային հետախուզության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Նրա խոսքով՝ օգոստոսի 15-ից այդ պաշտոնը կստանձնի ահաբեկչության դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Մագուիրը։