Monday, 06 07 2026
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է

Կա մի հանգամանք, որ պետք է նկատի ունենա Նիկոլ Փաշինյանը և, առհասարակ, «Միացում»-ի դաշտ մտնող ամեն ոք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի, վարչապետ Փաշինյանի ելույթի մասին։ Վերջինս օգտագործեց «Արցախը Հայաստանն է և վերջ» կարգախոսը, որը պնդում են նաև «Սասնա ծռերը»։ Այս իմաստով տեսնո՞ւմ եք արդյոք ձեր և իշխանությունների դիրքորոշման նույնացում հարցի վերաբերյալ։

-Առնվազն հայտարարությունների մակարդակով Նիկոլ Փաշինյանը տեղափոխվեց 1991 թ. ազգային շահերին հակառակ մերժված և վերջին տարիներին մեր և մեր գաղափարակից գործընկերների ջանքերով վերստեղծած «Միացում»-ի դաշտ, ինչը ողջունելի է։ Եթե դրանք չմնան օդում և վերածվեն քաղաքականության, ապա կարող ենք ասել, որ Ստեփանակերտի հրապարակում պաշտոնական մակարդակով սկսվեց դեպի Արցախի հարցի ազգային և իրատեսական լուծման միակ, այն է՝ միացումն ավարտին հասցնելու տարբերակը տանող էվոլյուցիոն գործընթաց։ Իհարկե, անցյալի դառը փորձը ստիպում է եզրահանգումների առումով չշտապել։ Շատ մեծ ու հիմնավոր մտավախություն կա, որ այս հայտարարությունները ևս նախորդների նման կմնան օդում։ Անկախ ասվածից, կա մի հանգամանք, որ պետք է նկատի ունենա Նիկոլ Փաշինյանը և, առհասարակ՝ «Միացում»-ի դաշտ մտնող ամեն ոք։ Այդ դաշտ մտնելը շատ հեշտ է, սակայն դուրս գալ հնարավոր է միայն քաղաքականապես ոչնչանալու գնով։ Բոլոր դեպքերում, նույնիսկ եթե պաշտոնական Երևանը հրաժարվի իր հայտարարություններից, երևույթը պետք է որակել որպես լուրջ առաջընթաց քայլ թե՛ ազգային, թե՛ միջազգային ու աշխարհաքաղաքական առումներով։

Ի՞նչ գործնական քայլեր են պետք միացման համար, և որո՞նք են այս պահին իրատեսական։

Իրատեսականի չափանիշները տարբեր են տարբեր սուբյեկտների համար։ Եթե Երևանում լիներ իրապես ազգային-հեղափոխսկան իշխանություն, ապա անցած մեկուկես տարվա ընթացքում հարցն ըստ էության լուծված կլիներ, և Արցախը մեկ կամ մի քանի մարզի ձևով ամբողջությամբ ինտեգրված կլիներ ՀՀ-ին։ Վախվորած և նախկին հանցավոր ռեժիմների ապազգային կոնսպեկտներն ու օրենքները ֆետիշացնող այսօրվա իշխանության համար կարող ենք առաջարկել մանրից մեծ քայլերի շարք, մասնավորապես՝ ռոումինգի և մաքսակետերի վերացում, վերաբնակիչներին սեփականության իրավունքով հողհատկացում, Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնում, նրանց մասնակցությամբ ՀՀ նոր Սահմանադրության ընդունում, ՀՀ տարածքի Արցախի հատվածում ապօրինաբար գործող իրավական ակտերի և ինստիտուտների վերացում, վերջիններիս կերպափոխում և ինտեգրում ՀՀ համապատասխան ինստիտուտների մեջ։

-Ընտրությունների հետ կապված վարչապետի դիրքորոշումն ինչքանո՞վ է համապատասխանում ընդհանուր իրավիճակին։ Տարիներ շարունակ տեսել ենք Երևանի կողմից նշանակված կամ Երևանի աջակցությունը վայելած ղեկավար, այժմ Երևանի չեզոք և միայն ընտրությունների ընթացքը անցնցում ապահովող Երևանի դերակատարումը բավարար համարո՞ւմ եք։

-Երևանը պետք է կատարի քայլեր, որոնք կբացառեն ստեփանակերտյան հանցավոր ռեժիմի նախկին և ներկա կարկառուն ներկայացուցիչների մասնակցությունը ընտրություններին։ Եթե նրանք մասնակցեն, ապա, ինչպես մինչ 2018 թ. Երևանում, կոտնահարեն քաղաքացիների կամքը, և նրանք կհաղթեն վարչական, մեդիա և դրամային ռեսուրսի զանգվածային ու ապօրինի գործադրմամբ։ Անցումային արդարադատությունը, որ ձախողվեց Երևանում, գոնե Ստեփանակերտում պետք է ամբողջ համակազմով կիրառվի։

-Ի՞նչ մասնակցություն են ունենալու «Սասնա ծռերն» ընտրություններին, Սամվել Բաբայանին աջակցությունը հնարավո՞ր է։

-Ինչպես արդեն նշեցի, մենք ընտրությունները չենք պատկերացնում այսօրվա ստեփանակերտյան ռեժիմի օրոք։ Այն պետք է հեռացվի մինչ ընտրությունները, կամ ընտրությունները պետք է օգտագործվեն նրան հեռացնելու համար։ Դրանից հետո միայն պետք է տեղի ունենան ընտրություններ։ Ամենալավ տարբերակն այն կլինի, որ պաշտոնական Երևանի հսկողությամբ հեռացվի Բակո Սահակյանը, այնուհետև ընտրվի ժամանակավոր նախագահ, կազմավորվի ժամանակավոր կառավարություն, ապա ցրվի Ազգային ժողովը և նախկինների բացառմամբ և բացառապես «Միացում»-ի օրակարգով առաջնորդվողների մասնակցությամբ անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Եթե ոչ, ապա նույն բանը ստիպված կլինեն անել Արցախում հաշվառված մեր քաղաքացիները։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, ապա, ինչպես ասացի, նախկինները և կեղծ անկախության ջատագովները մեզ համար ընդունելի չեն։ Մեր մասնակցությունն Արցախում ծավալվող գործընթացներին ձգտում ենք իրականացնել «Միացում»-ի բևեռ ստեղծելով և դրա կոլեկտիվ ձևաչափով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում