Հնագետները Ուելսի (Մեծ Բրիտանիա) Coleg Menai քոլեջի տարածքում զանգվածային գերեզման են հայտնաբերել: Գիտնականները գերեզմանների ներսում մինչև 1.6 հազար տարեկան մարդկային մնացորդներ են հայտնաբերել, ինչպես նաև բազմաթիվ արտեֆակտներ, հաղորդել է Live Science-ը:
2016-2017 թթ. 86 մարդու ոսկորներ են պեղվել՝ թվագրված մ.թ. 400-800 տարիների: Դիերը եղել են քարե արկղեր հիշեցնող գերեզմաններում: Ըստ գիտնականների, թաղված մարդիկ տեղաբնակներ չեն եղել, այլ ամբողջ Եվրոպայից, այդ թվում Մեծ Բրիտանիայի արևմուտքից, Սկանդինավիայից և Իսպանիայից ժամանածներ: Մնացորդների պահպամանը նպաստել է հողի բարձր թթվայնությունը:
Հետազոտողները գտել են նաև հռոմեական մետաղադրամ և վաղ միջնադարյան ոճի դեկորատիվ բրոշ: Մետաղադրամի մի կողմում պատկերված է եեղել հռոմեական կայսր Անտոնին Պիուսի դեմքը, որը կառավարել է մ.թ. 138-161 թթ.:








































